ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գիրք նվիրված Հակոբ Օշականին

հլս 25, 2024 Նորություններ Նվիրատվություններ

hakoboshakan
 

Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի «Oշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնութիւն և «Մանրուքներ»» մենագրությունը։ Այն նվիրված է Հակոբ Օշականի ծննդյան 140-ամյակին։ Գրքում Օշականը ներկայացված է որպես գրական ճանաչողության մեջ երկու զուգադիր սահմանների մերձեցման հնարավորություն և Հակոբ Օշականի ճանաչողությունը մեր աշխարհում արմատավորելու խնդիր։

«Չափազանց դժվար է երկխոսություն ձևավորելը սերունդների միջև, գրական աշխարհների միջև, մարդկանց միջև»,- նշում է հեղինակը՝ նկատելով, որ Օշականը բացել է իր առջև գրականության նշանակությունը՝ իբրև գերխնդիր, իբրև ճանաչողություն․ «Օշականն իսկապես փոխեց մեր պատկերացումների ավանդական կարգը։ Այսօր նրան ճանաչելու համար պարզապես պետք է ընթերցել»։ Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։"