ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Էրիք Ռոմեր «Առյուծի նշանը»

մյս 13, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

ֆիլմի դիտում մայիսի 7շ1

Վերադարձ 1950-ականների Փարիզ Էրիկ Ռոմերի դեբյուտային` «Առյուծի նշանը» ֆիլմով։ Պայքարող երաժշտի ինքնաբացահայտման և գոյատևման պայքարը, քաղաքի փողոցների ոգեշնչող պատկերն այսօր կինոսերներին տեղափոխել էին անցյալ դարաշրջան, որտեղ յուրաքանչյուր անկյունում պահվում է հեքիաթ, որը սպասում է բացվելուն:

Պատմություն բոհեմական արվեստագետի մասին՝ անկումից մինչ փրկություն, արժանապատվության որոնումներով։ Նոր ալիքի մանիֆեստ՝ Ջես Հանի փառահեղ դերակատարմամբ։ Մայիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական՝ «Առյուծի նշանը» ֆիլմը։ Ամերիկացի երաժիշտ Պիեռ Վեսերլենի կյանքը գլխիվայր շուռ է գալիս անսպասելի բացահայտումից, որ իր հարուստ մորաքույրը ժառանգություն է թողել ոչ թե իրեն, այլ՝ իր զարմիկին։

ֆդիտումմ7

«Առյուծի նշանը» ֆրանսիական նոր ալիքի վաղ շրջանի կարևոր գործերից է, էկրան է բարձրացել 1961 թվականին և ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էքզիստենցիալիզմը և օտարացումը: Ֆիլմը նշանավորեց Էրիկ Ռոմերի` որպես կինոռեժիսորի նշանավոր կարիերայի սկիզբը, նաև հիմք դրեց նրա հետագա, ավելի ճանաչված գործերի համար:

Կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանը` խոսելով ֆիլմի մասին, նշեց` Ռոմերի ստեղծած արվեստը յուրահատուկ է։ Կինոգետն ընդգծեց, որ կարելի է մարդու կյանքի մեկ օրը պատկերելով արտացոլել և հետաքրքիր պատմություն և իրականացնել սոցիալական վերլուծություն. ամեն ինչ։ Դահլիճում ծավալվեց քննարկում, թե ինչով է կինոն տարբերվում մնացած արվեստներից։ «Կինոն միակ արվեստն է, որ կարող է ժամանակի հետ խաղալ այնպես, ինչպես կկամենա»,- ասաց Զաքոյանը քննարկման ավարտին։

Հավելենք, որ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։