ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Սիլվեն Տեսոն «Սև ճանապարհներին»

մրտ 25, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

franko
 

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը, ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, մարտի 18-ին հյուրընկալեց ժամանակակից ֆրանսիացի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնին և «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին։

Ֆրանսիացի հյուրերին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին և Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններին դիմավորեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Գրադարանում փոքրիկ շրջայցի ընթացքում տիկին Չուլյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Ազգային գրադարանի հիմնադրման և Թամանյանական մասնաշենքի կառուցման պատմությունը:

kchulyani
 

Հրավիրյալները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Տեսոնի «Սև ճանապարհներին» վեպի հիման վրա 2023թ. նկարահանած համանուն ֆիլմը; Դիտմանը հաջորդեց քննարկում Սիլվեն Տեսոնի և Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ, որը վարեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Անի Ջանիկյանը: Ֆրանսախոս ուսանողները առավել հետաքրքրված էին վեպ-ֆիլմ ադապտացիայի, գրողի կյանքի շրջադարձային միջադեպի պատմություններով:

Միջոցառումը լուսաբանող լրագրողներին հետաքրքրող հարցերից էր՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը որքանո՞վ կարող է նպաստել ֆրանս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը: Սիլվեն Տեսոնը կարևորեց, որ Ֆրակոֆոնիայի օրերը առիթ են դարերի պատմություն ունեցող ֆրանս-հայկական մշակութային փոխառնչություններն առավել ամրապնդելու համար: Նա հիացած էր հայերի՝ ֆրանսիական մշակույթի խորը իմացության մակարդակից: Տեսոնը շեշտեց, որ այս ֆիլմի ընտրությունը պատահական չէ: Ինչպես վեպի հերոսն է կյանքի դժվար փուլում քայլելով երկար ճանապարհ անցնում մութ ու մռայլ ճամփաներով՝ հասնելով նպատակակետին, այնպես էլ գրողն ինքը հավատում է, որ գալու է օրը, երբ հայ ժողովուրդը թունելի վերջում տեսնելու է լույսը և հասնելու իր երազանքին: Տեսոնը վստահ է դրանում: