ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարվածը»

մրտ 25, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

zaqoyann
 

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական ֆիլմը՝ ֆրանսիացի հռչակավոր կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված»-ը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին կինոսիրողները և ֆրանսիական կինոյի երկրպագուները։

Կինոգետ, «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը նախքան ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի հաճարեղ ռեժիսորին, խոսեց նրան փառք ու հաջողություն բերած ֆիլմերից։ Նա ընդգծեց, ֆրանսիական «Նոր ալիքի» դասական նմուշ «400 հարված» ֆիլմը Տրյուֆոյի առաջին մեծ հաջողությունն էր։ Ֆրանսուա Տրյուֆոն մեծ կինոժառանգություն է թողել, որի արդիականությունը խոստովանելու են նաև ապագա սերունդները։ Զաքոյանը նշեց, որ Տրյուֆոն ֆրանսիական կինոարվեստի դասականներից է, «որի մտածողությունն ու հայացքը ձգվել են դեպի մեր հազարամյակ»։

dahlijjj

Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ դիտեց «400 հարված» ֆիլմը տասներկուամյա Անտուան Դուանելի մասին, որը «դժվար դեռահասի» դասական օրինակ է, սակայն նրա արարքները գուցեև լինեին պակաս անկանխատեսելի, եթե մշտապես բազմազբաղ մայրը փորձեր հասկանալ նրան և ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացներ։ Անտուանի խորթ հայրն իր թույլ բնավորության պատճառով չի կարողանում սեփական կարծիքը լսելի դարձնել ո՛չ կնոջ, ո՛չ էլ տղայի համար, իսկ դպրոցի ուսուցիչը բոլոր խնդիրները լուծում է տղային պատժելու միջոցով։ Տրյուֆոյի մայրն այդպես էլ չի ներել որդուն՝ մասամբ ինքնակենսագրական այս ֆիլմում նրա ինքնախոստովանության համար։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագոծակցությամբ։ Կինոակումբի հաջորդ ցուցադրությունը ապրիլի 2-ին՝ 18։30-ին է։