ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Եվրոպայի ազգային գրադարանների համաժողովի (CENL) տնօրենների տարեկան ընդհանուր ժողովը

հնս 19, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Հունիսի 14-16-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի ազգային գրադարանների համաժողովի (CENL) տնօրենների տարեկան ընդհանուր ժողովը։ 1986 թ.-ից ի վեր CENL-ը համախմբում է Եվրոպայի ազգային գրադարանները։ Այս տարվա «Ոգեկոչելով ապագան» խորագրի շրջանակում քննարկվեցին ազգային գրադարանների զարգացման միտումները ներկայիս մարտահրավերների համատեքստում, մասնավորապես՝ ազգային գրադարանների դերը Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման գործում, մշակութային ժառանգության հաստատությունների անվտանգությունն ու պաշտպանությունը, Եվրոպայի լեզվական բազմազանությունը և մշակութային ժառանգությունը արհեստական բանականության դարաշրջանում։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդես է եկել «Ազգային լեզվի պահպանումը մետատվյալների համակցման միջոցով (Հայաստանի փորձը համաշխարհային մատենագիտական համակարգերում)» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարանի փորձն ու իրականացվող աշխատանքները միջազգային մատենագիտական համակարգերում հայկական լեզվական և մշակութային ժառանգության ներկայացման ուղղությամբ։ Համաժողովի շրջանակում քննարկվել է նաև ազգային գրադարաններում արհեստական բանականության կիրառման էթիկական ուղեցույցի նախագիծը՝ կարևորելով թափանցիկության, հեղինակային իրավունքի պահպանման, մարդկային վերահսկողության և պատասխանատու կիրառման սկզբունքները։

Համաժողովի արդյունքներով ընդգծվել է ազգային գրադարանների միջև համագործակցության խորացման, մշակութային ժառանգության պահպանության և արհեստական բանականության պատասխանատու կիրառման կարևորությունը։