ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աննա Չուլյանի մասնակցությունը (CENL) տնօրենների տարեկան ընդհանուր ժողովին

հնս 23, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հունիսի 15-ից 17-ը Միացյալ Թագավորության Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում մասնակցել է Եվրոպայի ազգային գրադարանների համաժողովի (CENL) տնօրենների տարեկան ընդհանուր ժողովին:

Գործադիր կոմիտեն ընդունել էր «Արհեստական բանականություն և մշակութային ժառանգություն. ԱԲ փոխակերպող ուժը ազգային գրադարանների միջոցով և գրադարանների համար» թեման որպես 2025թ. համաժողովի հիմնական ուղղություն։ Համաժողովի շրջանակում Աննա Չուլյանը ներկայացել է «Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությունը մասնավոր կազմակերպությունների հետ. ԱԲ տեխնոլոգիաների կիրառման փորձառություն» թեմայով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարանի փորձը հայաստանյան «Փորթմայնդ էյ էմ» կազմակերպության հետ հայատառ տեքստերի նիշերի օպտիկական ճանաչման (OCR) ապահովման և ֆրանսիական «Կալֆա» ընկերության հետ թվայնացված նյութերի նշաճանաչման և որակի բարելավման փորձառությունը։

cinel2
 

Հանդիպումներին բարձրացվել են մի շարք կարևոր հարցեր քննարկվել, ներկայացվել են ուսումնասիրություններ և տեսակետներ ազգային գրադարաններում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Ներկայացվել են նոր նախաձեռնություններ, որոնք հնարավորություն են ընձեռնելու միավորվել ազգային գրադարաններին և ստեղծելու գրադարանային ոլորտում կիրառելի արհեստական բանականության մոդուլներ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր եզրեր և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Հայաստանի ազգային գրադարանը շուրջ երկու տասնամյակ հանդիսանում է «Եվրոպայի ազգային գրադարանների համաժողով»-ի (CENL) անդամ: