ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

CENL-ի տնօրենների տարեկան ընդհանուր ժողով

օգս 21, 2023 Նորություններ

356631183_647217964124932_670116896236038163_n
 

Հայաստանի ազգային գրադարանը ընդլայնում և խորացնում է գործընկերային կապերը եվրոպական երկրների գրադարանների հետ։ 
Փարիզում հունիսի 19-21-ն անցկացված Եվրոպայի ազգային գրադարանների համաժողովի՝ CENL-ի տնօրենների տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի ազգային գրադարանի և Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի միջև։ 

356632885_647787837401278_7364475643418206010_n

Հուշագիրը երկու գրադարանների միջև մասնագիտական վերապատրաստումների և փորձի փոխանակության լայն հնարավորություններ է ընձեռնում։ 2023 թվականին արդեն իսկ նախատեսված է երկու գրադարանների մասնագետների միջև փորձի փոխանակում կատարել գրադարանային հավաքածուների պահպանում և վերականգնում, հնատիպ գրքերի և ձեռագրերի թվայնացում, թվայնացման հայեցակարգեր թեմաներով։