ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | մարտ

սպտ 07, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design - march 
 

Հայաստանի մարզային գրադարանների և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի և մասնաճյուղերի գեղարվեստական գրականության սպասարկման մարտ ամսվա վիճակագրական տվյալների վերլուծությունը խորհելու նյութ է տալիս։ Տասնմեկ գրադարանների միացյալ ցուցակում 79 գիրք կա, որոնցից 31-ը եղել են նաև փետրվար ամսվա տասնյակներում։ 

Գրադարաններում ամենից շատ ընթերցվող հեղինակը Ագաթա Քրիստին է։ Նրա գրքերից 9-ը տեղ են գտել ցուցակում։ Դետեկտիվի թագուհուն չորսական գրքերով հաջորդում են Աշոտ Աղաբաբյանը և Էրիխ Մարիա Ռեմարկը։ 20-րդ դարի լեգենդար ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» գիրքը Երևանում, իսկ հետախույզ, գեներալ-մայոր Հովհաննես Աղայանցի մասին «Գաղտնիքների տիրակալը» վեպը Արարատի մարզում ամենապահանջված գիրքն է։ Բարձր պահանջարկ ունեն նաև թուրքական արմատներով բրիտանացի գրող, էսսեիստ Էլիֆ Շաֆաքի վեպերը։ 

Ուրախալի է գրադարանների թոփ տասնյակներում տեսնել հայ գրողների և հեղինակների աճող ներկայությունը։ Թոփ տասնյակների համադրության արդյունքում ընթերցողական պահանջարկի վիճակագրությամբ առանձնացել են Րաֆֆու «Սամվելը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը», Մուրացանի «Գևորգ Մարզպետունին»։ Ժամանակակից հայ գրողներից գրադարաններում նախընտրում են կարդալ Դավիթ Սամվելյանի, Արամ Պաչյանի, Գոհար Նավասարդյանի, Անուշավան Պողոսյանի, Գուրգեն Խանջյանի, Սյունե Սևադայի և ուրիշների գրքերը։