ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Զավեն Մսըրլյանը արժեքավոր նվիրատվություն է կատարել Հայաստանի ազգային գրադարանին

հնս 27, 2024 Նորություններ Նվիրատվություններ

msyrlian
 

Հայ պատմաբան, 1967-ից Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսըրլյանը վերջերս արժեքավոր նվիրատվություն է կատարել Հայաստանի ազգային գրադարանին։ Դրանք գրադարանում բացակայող և արժեքավոր հրատարակություններ են, որոնք ներառում են գրքեր, ամսագրեր, հեղինակային այլ հրատարակություններ։

Մսըրլյանը կրթություն է ստացել Բեյրութի և Տրիպոլիի հայկական վարժարաններում, ապա հետևել Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության դասընթացներին։ Ստացել է արվեստների պսակավորի (1959) և մագիստրոսի (1963) կոչումներ։ 2014 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Հայաստանի ազգային գրադարանը համագործակցության պայմանագիր է կնքել Զավեն Մսըրլյանի հետ։ Վերջինիս իրավասության տակ գտնվող գրքերը շուտով թվային տարբերակով հասանելի կլինեն գրադարանի էլեկտրոնային գրացուցակի միջոցով։