ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանի եռալեզու կայքը

սպտ 04, 2024 Նորություններ

ցցցց
 

Այսօր, երբ ցանկացած տեղեկություն ստանալու համար բոլորը դիմում են որոնողական համակարգերի, մասնավորապես Գուգլի օգնությանը, դժվար է պատկերացնել, թե մարդիկ ինչպես էին իրենց հարկավոր տեղեկությունները գտնում համացանցի ստեղծումից առաջ: 20-րդ դարի 50-60-ական թվականներից սկսած շատ գրադարաններում հատուկ բաժիններ ստեղծվեցին, որտեղ գրադարանավարների պարտականությունը ընթերցողների հարցումներին պատասխանելն էր:

1968թ. Նյու Յորքի հանրային գրադարանում մեկ աշխատողով նման ծառայություն կազմակերպվեց: Կարճ ժամանակ անց 10 աշխատող առավոտից ուշ երեկո զբաղված էր հեռախոսով ստացվող հարցումներին պատասխանելով: Նրանց տրամադրության տակ 1800 միավոր տեղեկատու գրականություն կար (հանրագիտարաններ, բառարաններ, ուղեցույցներ և այլն), սակայն, միևնույն է, շատ հարցերի հնարավոր չէր լինում անմիջապես պատասխանել և լրացուցիչ հետազոտության կարիք էր լինում: Հայաստանի ազգային գրադարանում (այն ժամանակ Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան) նույնպես տեղեկատու բաժին էր ստեղծվել, որի աշխատողները՝ հետազոտող ընթերցողների հետ նախապես համաձայնեցված թեմաներով, նրանց փոստով գրադարանային քարտերի վրա տպագրված նյութեր էին առաքում:

Մեր ընթերցողներն այսօր անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել գրադարանի կայքին: Հարցերը կարելի է ուղղել կայքի «Հարց գրադարանավարին» պատուհանի միջոցով: Ազգային գրադարանի եռալեզու կայքը բազմազան բովանդակություն ունի: Իսկ դուք առավել հաճախ գրադարանի կայքի ո՞ր բաժինն եք նայում: Ի՞նչի մասին կցանկանայիք տեղեկանալ: