ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Արժեքավոր, ընծայագրերով գրքեր՝ Հայաստանի ազգային գրադարանին։

հնս 26, 2025 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

 

Կանադահայ անվանի ջութակահար Մարտին Բազարյանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց իր ծնողների՝ 1946 թվականի արտասահմանյան հայերի հայրենադարձության և ընդունելության կազմակերպիչ, «Ներգաղթ» կոմիտեի տեսուչ Մովսես Բազարյանի և թարգմանչուհի Արտա Բազարյանի հարուստ անձնական գրադարանից հեղինակային ընծայագրերով գրականություն

Նվիրաբերված գրքերի թվում են քանդակագործ Արա Սարգսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Լևոն Միրիջանյանի, Նաիրի Զարյանի, Սերո Խանզադյանի, Հովհաննես Շիրազի, Ստեփան Ալաջաջյանի, Պետրոս Հաճյանի, Արտեմ Հարությունյանի, Ռաֆայել Շիշմանյանի և այլ անվանի գրողների և ստեղծագործություններ։ Գրքերից բացի գրադարանին փոխանցվեց նաև ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահության՝ 1946 թվականին արտասահմանյան հայերի հայրենադարձությանը և ընդունելությանը օժանդակելու համար Մովսես Բազարյանի տրված պատվոգիրը

Այս գիրք-հուշերն իրենց մեջ կրում են ոչ միայն տպագիր ժառանգություն, այլև մարդկային ջերմ կապերի հուշագրությունները՝ ընծայագրերի տեսքով։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընդգծեց․ -Այս արժեքավոր գրքերն իրենց պատվավոր տեղը կգտնեն գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ինքնագրերով հավաքածուում։ Ազգային գրադարանը մշտապես պատրաստ է ընդունել ընտանեկան գրադարաններ, սերնդեսերունդ փոխանցված գրքեր։ Մենք վստահեցնում ենք, որ գրադարանին փոխանցված գրական ժառանգությունը ապահով ձեռքերում է։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էնդրյու Թըրները։