ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Անվանի գրադարանավար-մատենագետը

հկտ 09, 2024 Նորություններ

anvani matenagety
 

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, հիշենք ու արժևորենք գիտությանը, կրթությանը, մասնագիտական ասպարեզին իրենց նպաստը բերած անհատներին, որոնցից էր մանկավարժ, գրադարանավար-մատենագետ Կարապետ Քացախյանը (1919-1996)։ Հայաստանի ազգային գրադարանի երկարամյա աշխատակից Կարապետ Քացախյանը ծնվել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին Ջավախքի Ախալցիխե գյուղաքաղաքում։

1967թ. աշխատանքի անցնելով Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի (Հայաստանի ազգային գրադարանի) համալրման բաժնում, այնուհետև տեղափոխվում է մատենագիտության բաժին։ Դժվար է գերագնահատել Քացախյանի մատենագիտական ժառանգությունը։

Հսկայական է նրա ավանդը վերլուծական մատենագիտության ասպարեզում։ Նրա տարիների աշխատանքի արգասիքն են «Մուրճ», «Լումա», «Փորձ», «Էմինյան ազգագրական ժողովածու» և այլ պարբերականների մատենագիտությունները։ Կարապետ Քացախյանը մասնակցել է նաև «Ավետիք Իսահակյան» կենսամատենագիտության առաջին պրակի կազմմանը։