ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ամառային դպրոցի սաները հանդիպեցին ժամանակակից գրողների հետ

սպտ 04, 2024 Նորություններ Գրական հանդիպումներ

ւյֆւ
 

Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվել էին ՀՀ Ազգային Ժողովի ամառային դպրոցի սաները։ Նրանք այցելեցին գրադարանի գրատպության թանգարան, շրջայց կատարեցին գրադարանի թամանյանական մասնաշենքում, եղան գրադարանի պատմության ցուցասրահում։ Այնուհետև թամանյանական մեծ դահլիճում հանդիպեցին ժամանակակից գրողներ Մհեր Արշակյանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Սարգսյանի և Համլետ Առաքելյանի հետ։

Հանդիպումը շատ տպավորիչ էր Ամառային դպրոցի մասնակից Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար. նրանք շատ հարցեր ունեին ժամանակակից գրողներին։ Սուղ ժամանակի պատճառով ոչ բոլոր հարցերը հնչեցին, սակայն եղածն էլ բավական էր աշխույժ, մտերմիկ խոսք ու զրույց ծավալելու համար։ Պատանիներին հատկապես հետաքրքում էին գեղարվեստական ստեղծագործության դաստիարակչական բնույթի, ժամանակակից գրողի լեզվի ու ոճի, ժարգոնի, գռեհկաբանությունների թույլատրելի-անթույլատրելիության հարցերը։ Աշակերտները զարմացրին իրենց պատրաստվածությամբ, կազմակերպվածությամբ, կուռ գիտելիքներով։

չլլլ

Ազգային գրադարան այցելությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը նրանց համար, քանի որ շատերը վստահեցրին, որ բուհական կրթություն ստանալիս մայր գրադարանի ընթերցող կդառնան։