Հեռախոսահամար
սպտ 05, 2024 Նորություններ
Գրականագետ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը 2024-ին հրատարակվել է չեխերեն՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ։ «Բանկ Օտոման»-ի առանցքում 19-րդ դարավերջին՝ 1896-ի օգոստոսի 26-ին մի խումբ հայ երիտասարդների՝ օսմանյան բանկի գրավման պատմությունն է։ Գիրքը միաժամանակ ներկայացնում է արևմտահայերի վիճակը համիդյան ժամանակաշրջանում:
Թոփչյանի՝ 2008 թվականին լույս տեսած վեպը համեմատաբար կարճ ժամանակում թարգմանվել և հրատարակվել է ռումիներեն (2010), ֆրանսերեն (2011), ռուսերեն (2012), պարսկերեն (2019), սերբերեն (2019), լատվիերեն (2021) և մակեդոներեն (2023), որոնց շարքը համալրեց չեխերենը։ 2009-ին Բեյրութի «Արծիվ» հրատարակչությունը վեպը լույս է ընծայել նաև դասական ուղղագրությամբ։