ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

2024 թվականի տարեսկզբից գրադարանից օգտվողները անվճար մուտք ունեն դեպի EBSCO-ի տվյալների շտեմարաններ

հնս 20, 2024 Նորություններ

ebsco
 

2024 թվականի տարեսկզբից գրադարանից օգտվողները անվճար մուտք ունեն դեպի EBSCO-ի տվյալների շտեմարաններ, որոնցից կարելի է օգտվել ինչպես գրադարանի կայքի միջոցով https://nla.am/ebsco, այնպես էլ գրադարանի համակարգչային սրահում: EBSCO-ն առաջարկում է լիատեքստ գիտական ամսագրեր, որոնք հրապարակում են բարձրորակ և վստահելի հոդվածներ՝ ճանաչված հրատարակիչների ընտրությամբ՝ ըստ հետազոտողների կարիքների: EBSCO-ն հետազոտական տվյալների շտեմարանների առաջատար կազմակերպություններից մեկն է աշխարհում: Նրա շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրի 3500 համալսարանների և գրադարանների համար։

Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի մշակույթի համալսարանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Եվրոպական համալսարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը, Կոտայքի մարզային գրադարանը և բազմաթիվ այլ կրթական հաստատությունների ուսանողներ և ընթերցողներ հնարավորություն ունեն Ազգային գրադարանի տրամադրած պայմաններով օգտվելու միջազգային հեղինակավոր EBSCO ընկերության բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից։

Ազգային գրադարանի ընթերցողները կարող են EBSCO-ի շտեմարաններից օգտվել նաև տանից՝ իրենց հարմար ժամերին։ Մուտքանուն և գաղտնաբառ ստանալու համար հարցում ուղարկեք [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով ձեր անունը և ընթերցողական տոմսի համարն ամբողջությամբ։