Հեռախոսահամար
օգս 21, 2023 Նորություններ
Հայաստանում ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Ուկրաինայի դեսպանությունը Ազգային գրադարանին նվիրեց ուկրաինացի հեղինակների հայերեն թարգմանությամբ ավելի քան 10 անուն նոր գրքեր։ Նվիրատվության մի մասը կհատկացվի մարզային և համայնքային գրադարաններին։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչեկոն քննարկեցին հայ-ուկրաինական վաղուց ձևավորված բարեկամության, մշակութային, գրական առնչությունների հարցեր և համագործակցության նոր ուղիներ։
Արվեստի բաժինը կազմակերպել էր ուկրաինացի արվեստագետների ալբոմային հրատարակությունների փոքրիկ ցուցադրություն՝ Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից։