Հեռախոսահամար
փտր 07, 2025 Նորություններ
Տպագիր արտադրանքի վերականգնումը և նորոգումը մշակութային հետադարձ վերադարձժառանգության պահպանման առաջնային միջոցներից է։ Գրքերը, ձեռագրերը և տպագիր փաստաթղթերը ենթարկվում են ժամանակի, լույսի, խոնավության ազդեցությանը կամ վնասվում են սպասարկման ժամանակ։ Վերականգման գործընթացը ներառում է գրականության էջերի մաքրում, պատռվածքների ամրացում, նոր կազմի պատրաստում կամ բնօրինակի վերակառուցում՝ հատուկ նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ։
Վերականգնված տպագիր արտադրանքը ոչ միայն պահպանում է իր պատմական արժեքը, այլև շարունակում է հասանելի լինել ապագա սե¬րունդների համար՝ պահպանելով ժառանգության շարունակականությունը։ Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային գրադարանի տպագիր արտադրանքի վերականգման բաժնի վարիչ Վարդուհի Գևորգյանը վերապատրաստման մեկօրյա դասընթաց անցկացրեց մի խումբ գրադարանավարների համար։
Նա ներկայացրեց պահոցների լուսավորության, ախտահանության և գրքերի ճիշտ դասավորման կարևորությունը, պատմեց, թե ինչպես են խնամում և փոշեհանում գրքերը, ինչպես հասկանալ հիվանդ միավորների ախտանշանները, վերականգնել և պահպանել դրանք։ Գործնական աշխատանքը նվիրված էր գրքերի դասական վերականգմանը։
Նման դասընթացները շատ կարևոր են, քանի որ դրանք օգնում են ֆոնդապահ բաժիններին ժամանակին բացահայտել գրքերի պահպանության և խնամքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ են փոխանցում երիտասարդ կադրերին։