Հեռախոսահամար
հլս 22, 2024 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105 ամյակին նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում աշխատանքային երկարամյա գործունեության և գրադարանային ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին գրադարանի մի խումբ աշխատակիցներ։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհավորական ուղերձով հանդես եկավ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանի աշխատակիցներին անձնվեր ու սրտացավ աշխատանքի համար։ Նա իր խոսքում նշեց, որ գրադարանը դա միայն պատերը չեն, այն կենդանի կառույց է, գրադարանը մարդիկ են՝ աշխատակիցները, ընթերցողները և գրադարանի բարեկամները։
Հայաստանի ազգային գրադարանում, անխոս, նվիրյալներ են։ Այդ է վկայում նրանց 20, 30, 40 և ավելի տարիների աշխատանքային գործունեությունը։ Միջոցառման ավարտին Հայաստանի ազգային գրադարանի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյանը աշխատակիցներին ներկայացրեց Ազգային գրադարանի պատմության նորաբաց ցուցասրահը։