ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ»

մյս 21, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ, միջթանգարանային համագործակցության շրջանակում կազմակերպում է «Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ» խորագրով միջոցառում։ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կներկայացվեն հազվագյուտ հրատարակություններ, ինքնագրերով, ընծայագրերով գրքեր և այլ բացառիկ նմուշներ։ Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի պատրաստած «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։ Հասցեն՝ Տերյան 72