ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Թանգարանները միավորում են աշխարհը․ ներառական միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում

մյս 19, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը, ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։ Այս նախաձեռնությունը, որը ծնվել է Եվրոպայում և այսօր դարձել է միջազգային մշակութային հարթակ, հնարավորություն է տալիս մի նոր ձևաչափով ներկայացնելու թանգարանների բացառիկ առաքելությունը՝ այն, որ թանգարանները մեր հասարակության հոգևոր սյուներից են՝ գիտելիքի, հիշողության և ինքնության կոթողները։

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարան-ում կայացավ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳԻՐՔԸ» խորագրով միջոցառումը։ ԿԱՊԿՈւ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ և երիտասարդներ) երեխաները իրենց երաժշտական համարներով արձանագրեցին, որ երաժշտությունը կարող է միավորել բաժանված աշխարհը և դառնալ ներառման կարևոր կամուրջ, այնպես ինչպես գիրքը։

Հնչեցին Կոմիտասից, Ռուբեն Հախվերդյանից ստեղծագործություններ, փոքրիկ երաժշտական էտյուդներ, իսկ հայկական թռչնատառ Ա-ն հանդես եկավ գեղեցիկ պարային կատարմամբ։ Ներառական նախագծի հեղինակ՝ հատուկ մանկավարժ Զեմֆիրա Եգանյան։