ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Տարեդարձի նվերներ

հլս 25, 2024 Նորություններ Նվիրատվություններ

editprinnit
 

Ինչպես արդեն նշել էինք՝ Հայաստանի ազգային գրադարանը 105-ամյակի առթիվ գործընկերներից բազմաթիվ նվերներ է ստացել, որոնք սիրով ներկայացնում ենք ձեզ։ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը գրադարանի վաղեմի բարեկամներից է։ 2024 թվականի փետրվարին հրատարակչությունը «Տարվա օրինապահ հրատարակիչ» անվանակարգում ստացավ Ազգային գրադարանի վկայագիրը։

Այս անգամ «Էդիթ պրինտը» գրադարանին է նվիրել Կարեն Օհանջի «Արամյանց» գիրքը, որը պատմում է նշանավոր ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին և Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» ալբոմը, որտեղ ներկայացվում են Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերը հայոց տարբեր գավառների տարազներ: Վստահաբար Հայաստանի ազգային գրադարանի և «Էդիթ պրինտ» հրատարակչության համագործակցությունը շարունակական է լինելու։