ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի ցուցադրութիւն | Անյես Վարդա «Անօթևան և անօրեն»

փտր 10, 2025 Միջոցառումներ Կինոակումբ

onlygodard1    
 

Երեկ գրադարանի Թամանյանական դահլիճում տեղի ունեցավ Անյես Վարդայի ֆրանսիական խորհրդանշական մի դրամայի՝ «Անօթևան և անօրեն» բաց ցուցադրությունը։ 1985 թվականին էկրան բարձրացած այս ֆիլմը մինչև օրս չի կորցրել իր արդիականությունը։

roofless1 
 

1985 թվականին այն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին», ինչպես նաև միջազգային լրագրողական հանրության սահմանած FIPRESCI-ի հեղինակավոր մրցանակին։ Մեկ տարի անց՝ 1986 թվականին, Սանդրին Բոնները այս ֆիլմում նկարահանվելու համար արժանացել է «Սեզար» կինոմրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի։

roofless2 
 

Ռեժիսոր Անյես Վարդան, վարպետորեն համադրելով վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հնարքները, հանդիսատեսին խորասուզում է աշխարհում իր տեղը փնտրող մի թափառաշրջիկի ներաշխարհ: Ֆրանսիայի հարավային ափին նկարահանված կադրերը ստեղծում են միայնության և հուսահատության զգացում, ինչն աններդաշնակորեն հակադրվում է բնության գեղեցկությանը: