ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր

օգս 05, 2024 Նորություններ

ooo
 

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով դասախոսություն, որին մասնակցում էին ավելի քան 20 մասնագետներ ՀՀ ԳԱԱ պատմության և արվեստի ինստիտուտներից, Չարենցի տուն-թանգարանից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղից, Բրյուսովի անվան և եվրոպական համալսարաններից և այլ ուսումնական ու գիտական կազմակերպություններից։

Այն վարեց Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։ ORCID-ը լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն, իր տեսակով միակ կայքն է հետազոտողների, գիտնականների համար, որոնք ուզում են իրենց մասնագիտական գործունեությունը՝ կրթությունը, աշխատանքային փորձը, դրամաշնորհները, գիտական հոդվածները համախմբել մի տիրույթում։ Դասախոսության ընթացքում քննարկվեցին ORCID-ի օգտագործման գործնական ասպեկտները, առավելությունները, գրանցման և տեղեկատվության փոխանակման հնարավորությունները: Բանախոսը մանրամասն ներկայացրեց համակարգում գրանցվելու և օգտվելու կանոնները և մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մի շարք կարևոր դրույթների վրա։

Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերից նախատեսում է նմանատիպ ուսուցողական դասախոսությունների շարք կազմակերպել։ Շարունակեք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք մասնակցության ձեր հնարավորությունը։