ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվիրատվությունները շարունակվում են

օգս 05, 2024 Նորություններ Նվիրատվություններ

sspp
 

Հայաստանի ազգային գրադարանը ստացել է բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սևակ Ղազարյանի նվիրատվությունը։ Նա գրադարանին է հանձնել իր պապի՝ Պարույր Սևակի «Պոեմներ», «100 բանաստեղծություն», «Սիրերգություն», «Արթնացող ժամացույց» ժողովածուները։ Կրկին հիշենք, որ տարին «սևակյան» է. լրացավ բանաստեղծի 100-ամյակը։ Ազգային գրադարանը ևս անմասն չի մնացել իրականացվող սևակյան միջոցառումներից։ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում նրա տարբեր տարիների գրքերն էին, թարգմանությունները, նրա մասին գրախոսություններ, հոդվածներ, լուսանկարներ։

Ներկայումս Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է կազմելու Պարույր Սևակի հրատարակությունների նոր մատենագիտությունը և մենք սերտ համագործակցում ենք Սևակի տուն-թանգարանի հետ։ Մատենագիտության կազմման աշխատանքում ընդգրկված են Ազգային գրադարանի լավագույն մասնագետները։