ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հուշագրի կնքում | «Գրադարան ճարտարապետության համար»

փտր 07, 2025 Նորություններ Պաշտոնական

հեքիաթի ժամ

Իր բազմաբնույթ հանձնառություններն իրականացնելու համար Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ։ Այսօր փոխըմբռնման հուշագիր կնքվեց Ազգային գրադարանի և «Գրադարան ճարտարապետության համար» ճարտարապետական մշակութային հասարակական կազմակերպության միջև։

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել Միլանի 24-րդ միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ստեղծման, ձևավորման և բովանդակության մշակման աշխատանքներում։ Ստեղծվելիք տաղավարը բաց հարթակ կհանդիսանա հայ ճարտարապետների և արվեստագետների համար։ «Անհավասարություններ. ինչպե՞ս սոսնձել մարդկության խզվածքները» թեմայով Միլանի 24-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկելու է 2025 թվականի մայիսի 17-ին։