ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Մեծ եղեռն եզրույթը եւ նրա մեկնաբանությունները. Հանրային դասախոսություն

հնս 27, 2024 Միջոցառումներ

event
 

Հունիսի 28-ին 11։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում «Մեծ եղեռն եզրույթը եւ նրա մեկնաբանությունները» թեմայով հանրային դասախոսություն կներկայացնի պատմաբան, ԱՄՆ-ի Արևելյան թեմի ազգային առաջնորդարանի դիվանապետ Վարդան Մատթեոսյանը:

Վ. Մատթեոսյանի հետազոտության գլխավոր առարկաներն են հայոց պատմությունն ու գրականությունը։ Նա հրատարակել է 9 հատոր՝ հայերեն, անգլերեն եւ իսպաներեն ուսումնասիրություններ, ինչպես նաև հարյուրավոր գիտական հոդվածներ։ Պարոն Մատթեոսյանը հայագիտական առարկաներ է դասավանդել Բուենոս Այրեսում և Նյու Ջերսիում՝ հիմնական և ավագ դպրոցում, ինչպես նաև համալսարանում։ Հասցեն՝ Տերյան 72, Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճ Մուտքն ազատ է։