ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

EBSCO տեղեկատվական շտեմարաններ

հլս 11, 2024 Նորություններ

էբսկո
 

EBSCO-ն հետազոտական տվյալների շտեմարանների, էլեկտրոնային ամսագրերի և էլեկտրոնային փաթեթների բաժանորդագրության կառավարման, ինչպես նաև գրադարանային տեխնոլոգիաների, էլեկտրոնային հրատարակությունների ձեռք բերման առաջատար կազմակերպություններից մեկն է աշխարհում:

EBSCO Publishing-ն առաջարկում է լիատեքստ գիտական ամսագրեր, որոնք հրապարակում են բարձրորակ և վստահելի հոդվածներ՝ ճանաչված հրատարակիչների ընտրությամբ՝ ըստ հետազոտողների կարիքների: Այս բազաները տեղեկատվություն են տրամադրում անգլերենով, սակայն կարելի է գտնել նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով հոդվածներ և գրքեր:

Սիրելի՛ ընթերցողներ, հիշեցնենք, որ, Հայաստանի ազգային գրադարանից օգտվողները մեկ տարով անվճար մուտք ունեն դեպի EBSCO Publishing-ի տվյալների բազա: Շտեմարանից կարելի է օգտվել ինչպես գրադարանի կայքի միջոցով, այնպես էլ գրադարանի համակարգչային սրահում:

Գրադարանի ընթերցողները կարող են EBSCO Publishing-ի շտեմարաններից օգտվել նաև տանից՝ իրենց հարմար ժամերին։ Մուտքանուն և գաղտնաբառ ստանալու համար հարցում ուղարկեք [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով ձեր անունը և ընթերցողական տոմսի համարն ամբողջությամբ։