ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ-ը ստացել է Մարսելում տպագրված «Պարզատօմար»-ի թվային տարբերակը

հլս 09, 2024 Նորություններ Նվիրատվություններ

tuxtt

Հայ հնատիպ գրքերի թվայնացման գործում Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ գրադարանների և գործընկերների հետ։ Օրերս Մատենադարանից ստացել ենք 1677թ. Մարսելում տպագրված «Պարզատօմար»-ի թվային տարբերակը։

tt11

Այն պահվում է Մաշտոցյան մատենադարանի ձեռագրերի բաժնում N9687 ձեռագրին կից և կազմակից է 1683թ. լույս տեսած «Պարտէզ հոգեւոր»-ին։ Գիրքը լույս է տեսել Մարսելում Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում։ Գրքի հրատարակիչ Սողոմոնը Ոսկան Երևանցու քրոջ որդին է, որը և տպարանատերն էր։ Գրքի թվային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղից՝ https://rb.gy/onct9n, հետևելով «Կարդալ առցանց» հրահանգին։