ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Mendeley. հղումների կառավարման համակարգ

հլս 29, 2024 Նորություններ

mendeley
 

Mendeley-ը հղումների կառավարման համակարգ է, որը թույլ է տալիս հետազոտողներին, գիտնականներին և գրողներին ստեղծել, կազմակերպել և վերօգտագործել մատենագիտական նկարագրությունները և ճիշտ մեջբերումներ անել Microsoft word ծրագրով աշխատելիս։ Գիտնականները Mendeley-ը կիրառում են գիտական հոդվածներով կիսվելու և դրանք կարգավորելու, ինչպես նաև հղումներ, ծանոթագրություններ ստեղծելու և հոդվածներ մեջբերելու համար։

Մատենագիտական տեղեկատվության կառավարման անվճար ծրագրի միջոցով օգտվողները հնարավորություն ունեն պահպանել և դիտել հրապարակումները PDF ձևաչափով: Երբ գրանցվում եք Mendeley-ում դուք հնարավորություն եք ստանում փաստաթղթեր, վեբ էջեր և այլ նյութեր ներբեռնել տարբեր որոնման համակարգերից և ակադեմիական տվյալների բազաներից անմիջապես ձեր տեղեկատու գրադարան: Ձեր տեղեկատու գրադարանը համալրելիս Mendeley Web Importer-ը ավտոմատ կերպով առբերում է ճշգրիտ մետատվյալներ ավելի քան 90 միլիոն մատենագիտական գրառումներից, այնպես որ դուք ստիպված չեք լինի ժամանակ ծախսել դրանք ձեռքով մուտքագրելու համար: Ծրագրի մասին իմացիր ավելին Mendeley-ի պաշտոնական կայքից: