ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Լևոն Շանթ | Ցուցադրություն

հնս 24, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

levonshant

«Որքան իր անձը կատարելագործեցավ իբրև մարդ, նույնքան իր գրականությունը հարստացավ իբրև արժեք։ ...Բարոյական նկարագրի գեղեցկությունը և արվեստի կոչումը իր մեջ միաձուլված ներդաշնակություն մըն էին դարձած, ահա, թե ինչու ան չբաժանեց արվեստը գաղափարեն, գեղեցիկը` ճշմարիտեն, երազը` իրականութենեն». Մուշեղ Իշխան։

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում գրադարանի հարուստ հավաքածուից ցուցադրվում են Լեւոն Շանթի ամենառաջին գրքերից մինչև ամենավերջին հրատարակությունները՝ 1893-ին լույս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հրատարակված 9-հատորյակը, ինչպես նաեւ գրական թարգմանությունները, գրողին վերաբերող աշխատություններ… (ավելի քան 90 գիրք, 14 ամսագիր, 5 թերթ):

Ցուցադրությունը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Շանթի դերը և նրա գրական ու քաղաքական գործունեությունը երիտասարդներին ներկայացնելու համար: Օգտագործեք ամառային արձակուրդների առիթը և ձեր դպրոցահասակ երեխաների և թոռների հետ այցելե՛ք Հայաստանի ազգային գրադարան ծանոթանալու այս բացառիկ ցուցադրությանը, ինչպես նաև մեր Գրատպության թանգարանի հետաքրքիր ցուցանմուշներին։