Հեռախոսահամար
օգս 21, 2023 Պաշտոնական Նորություններ
Փետրվարի 15-ին գրադարան էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ դեսպանը շրջեց թամանյանական մասնաշենքում, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակությամբ, ինչպես նաև մի քանի այլ հեղինակների գրքեր նվիրեց գրադարանին։
Գրադարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դեսպան Իմանբաևը ներկայացրեց 2023թ. նախանշված ծրագրերը, տարվա հոբելյանները։ Կողմերը քննարկեցին Ղազախստանի ազգային և ակադեմիական գրադարանների հետ համագործակցության հարցեր։