ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հերթական նվիրատվությունը Ազգային գրադարանին

հնվ 23, 2025 Նորություններ

news 4

Օրերս Կահիրեի ՀԲԸՄ արխիվների և գրադարանի պատասխանատու և «Տեղեկատուի» խմբագիր Մարուշ Երամյանը գրքեր է նվիրել Հայաստանի ազգային գրադարանին։

Գրքերը 2024 թվականին Կահիրեում լույս տեսած հրատարակություններ են, որոնք գրադարանը չուներ։ Բազմաթիվ առիթներով գրել ենք, որ սփյուռքում լույս տեսնող հրատարակությունները ազգային գրադարանային հավաքածուի մաս են կազմում հիմնականում սփյուռքահայ նվիրատուների միջոցով:

ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատուն» և առհասարակ սփյուռքում լույս տեսնող հրատարակությունները անփոխարինելի աղբյուր են տեղեկանալու մեր հայրենակիցների կողմից աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսնող հայերեն և հայագիտական հրատարակությունների մասին, որոնք գրադարանն օգտագործում է հետադարձ համալրում կատարելու համար:

Շնորհակալ ենք Մարուշ Երամյանին իր նվիրատվության և Ազգային գրադարանի համալրմանը աջակցելու համար։