ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | հուլիս

հկտ 07, 2025 Նորություններ Հայաստանյան տասնյակ

IMG-0387-1-1

 

Վախթանգ Անանյանի, որսորդական պատմվածքները, Ակսել Բակունցի և Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները, Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմությունը» և Վահան Թեքեյանի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վեպը կազմում են Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների հուլիս ամսվա ամենաշատ սպասարկված գրքերի առաջատար տասնյակը.

Հանրային գրադարաններում հուլիսին շրջանառված գրականության բովանդակությունը հիմնականում պայմանավորված է դպրոցականների ուսումնական հանձնարարություններով: Ընթերցողների ազատ կամ ընտրությամբ հեղինակները և գրքերը ավելի ցածր հորիզոններում են տեղ զբաղեցնում: Նկատվում է, որ շուրջ երկու տարի միանձնյա առաջատարի դիրքերը զբաղեցնող Ագաթա Քրիստիի, ինչպես նաև Ռեմարկի ու Խալեդ Հոսեյնիի վեպերի փոխարեն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Ալեքս Մայքլիդիսի, Մայք Օմերի, Աշոտ Աղաբաբյանի, Ռուբեն Եսայանի, Գոհար Նավասարդյանի գրքերը:

Ժամանակակից ընթերցողը նախապատվությունը տալիս է ոչ ծավալուն վեպերին: Ընթերցողների նախասիրությունների ձևավորման վրա նկատելի է հեռուստատեսության և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տեղեկատվության ազդեցությունը: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե որքանով է ամենաշատ կարդացվող գեղարվեստական գրքերի մասին մեր ամենամսյա հրապարակումները կողմնորոշում մեր հետևորդներին ընթերցելիք գրքերի ընտրության հարցում