ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Վահրամ Սարգսյան «Գրամոքում»

օգս 23, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

356117350_645825070930888_1181189632159432748_n
 

Մարդու տրամադրության, ինքնազգացողության վրա անհերքելի է գրքերի ազդեցությունը: Գրքերը բալասան են հոգու համար: Հայաստանի ազգային գրադարանում հունիսի 24-ին կազմակերպված հանրային դասախոսության բանախոսը լավ գիտեր գրքերի ամոքիչ ուժի մասին: 
Նյարդագետ Վահրամ Սարգսյանը ներկաներին պատմեց, թե ինչ սկզբունքով է ընթերցանությունն ազդում մարդու առողջության վրա: Նա նշեց, որ մեծ է գրի ուժը տրամադրության անկման, տագնապների հաղթահարման և մեղմացման գործում: Նա նշեց, որ բիբլիոթերապիայում օգտագործվում են ինչպես գիտահանրամատչելի, թեմատիկ գրքեր, այնպես էլ գեղարվեստական գրականություն. բիբլիաթերապևտներից ոմանք օգտվում են պատրաստի գրականությունից, մյուսները ստեղծագործ ուղիներ են փնտրում: 

355867288_645823030931092_8684308437692141654_n

Բանախոսն անդրադարձավ գրքամոքման տարբեր ասպեկտներին, ակտիվ երկարակեցությանը: Իր տեսակետն արտահայտեց նաև մասնագիտությամբ բժիշկ, երկարակյաց տիկին Աիդա Թադևոսյանը՝ ընդգծելով, որ երկարակեցության, միշտ երիտասարդ զգալու և մնալու համար շատ կարևոր է դրական տրամադրվածությունը, կենսասիրությունը: Միջոցառումն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածության, հարց ու պատասխանի, հումորային դիտարկումների մթնոլորտում: