ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Վարդան Մատթեոսյան «Մեծ Եղեռն եզրույթը և իր մեկնաբանությունները»

հնս 28, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

bemum

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ուշագրավ հանրային դասախոսություն՝ «Մեծ Եղեռն եզրույթը և իր մեկնաբանությունները» թեմայով։ Բանախոսը՝ ափյուռքահայ պատմաբան Վարդան Մատթեոսյանը, հանդես եկավ մի թեմայի վերաբերյալ վերլուծություններով, որը կարևոր է մեր պատմության ամենաողբերգական էջը ճիշտ ընկալելու և ներկայացնելու տեսակետից։

hhnn

Դասախոսությունը ծավալվեց «Մեծ եղեռն» եզրույթի շուրջ՝ ներկայացնելով դրա պատմական և ժամանակակից նշանակությունը։ Վարդան Մատթեոսյանը ներկայացրեց իր տասը տարվա պատմա-համեմատական և լեզվաբանական ուսումնասիրության արդյունքները, որով նա ի մի է բերել միջազգային խոսույթում «Մեծ եղեռն» և «Հայոց ցեղասպանություն» եզրերի ընկալումների զարգացումները՝ սկսած Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ից մինչև ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամա և Ջո Բայդեն։ Այս հարցի վերաբերյալ իր ուսումնասիրությունները և դիտարկումները 2022 թ-ին Վարդան Մատթեոսյանը ամփոփել և հրատարակել է առանձին գրքով «The Politics of Naming the Armenian Genocide: Language, History and 'Medz Yeghern'» խորագրով։

anica

girqy

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ազգային գրադարանի հաջորդ դասախոսություններին և միջոցառումներին, որոնց մասին դուք կարող եք տեղեկանալ գրադարանի www.nla.am կայքից և ֆեյսբուքյան էջից։