Հեռախոսահամար
նմբ 20, 2024 Միջոցառումներ
Արդյունավետ է եղել Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների մասնակցությունը «Հիշողության կերպարանքներ» և «Գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքներ. գործնական հմտություններ, փոշեզրկում, փաթեթավորում» եռօրյա գիտագործնական սեմինարներին։ Երկու սեմինարների մասին իրենց գործընկերներին պատմեցին «Հիշողության կերպարանքներ» գիտագործնական սեմինարի մասնակից վերականգնման բաժնի վարիչ Վարդուհի Գևորգյանն ու գլխավոր գրապահոցի առաջատար գրադարանավար Լիանա Սայադյանը, ինչպես նաև մյուս սեմինարի մասնակիցները՝ վերականգնման բաժնի աշխատակիցներ Գայանե Կարապետյանն ու Անուշ Ղազարյանը։
Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքներ» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարն այսօր ստանձնել է վերականգնման ոլորտում միջազգային հարթակ դառնալու պատասխանատվությունը՝ ստեղծելով եզակի հնարավորություն աշխարհի առաջատար մասնագետների փորձի ու գիտելիքի փոխանակման համար։
ԳԱԹ-ում անցկացված «Գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքներ. գործնական հմտություններ, փոշեզրկում, փաթեթավորում» գիտագործնական սեմինարի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարևորվել է գրապահոցներում տպագիր արտադրանքի առաջնային պահպանությունը՝ ավելի լավ է կանխարգելել, քան՝ բուժել սկզբունքով։
Նման գործնական հանդիպումները, սեմինարները, խորհրդատվությունը շատ կարևոր են՝ որպես փորձի փոխանակման, աշխատանքի նոր մեթոդների յուրացման և օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն։