Հեռախոսահամար
մյս 06, 2024 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Ազգային գրադարանային հավաքածուի ենթաբաժնի վարիչ Զարուհի Սարդարյանը և Գլխավոր գրապահոցի առաջատար գրադարանավար Լիանա Սայադյանը երեկ՝ ապրիլի 26-ին ներկայացրին ապրիլի 8-ից 12-ը Մոսկվայում «Փաստաթղթերի վերակագնում՝ պահպանողականություն և նորարարություն-2024» 7-րդ միջազգային սեմինարին իրենց մասնակցության հաշվետվությունը:
Սեմինարը կազմակերպել էին Եվրասիայի գրադարանային ասամբլեան, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը և Ռուսաստանի պետական գրադարանը։ ՀԱԳ աշխատակիցները ծանոթացել են ԱՊՀ երկների վերականգնող մասնագետների փորձին, փաստաթղթերի վերականգնմանը և պահպանությանը՝ Հայաստանի փորձը համեմատելով ու համադրելով ԱՊՀ երկրների վերականգնողների փորձին՝ տեղայնացման ծրագրեր մշակելու նպատակով։
Սեմինարի ընթացքում քննարկվել են գրադարանային հավաքածուների պահպանության, արևելյան երկրների գրքային մշակույթի պահպանման ճապոնական և չինական վերականգնողական մեթոդների և շատ այլ թեմաներ, քննարկվել է փաստաթղթերի պահպանության և վերականգնման տարածաշրջանային կենտրոնների բացման հարցը:
Սանկտ-Պետերբուրգի Ազգային գրադարանի աշխատակից, վերականգնող մասնագետ Սուրեն Ասատրյանը պատմել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի վերականգնողական բաժնում աշխատելու իր 7 ամսյա փորձի մասին: Նա ներկայացրել է, թե հայ մասնագետներն ինչ նյութեր են օգտագործել անցյալում և ինչ են օգտագործում այժմ, ինչ բույսերից են տպագրական նյութեր և թուղթ ստացել։
ՀԱԳ աշխատակիցները մասնակցել են փաստաթղթերում և գրքերում կենսաօրգանիզմների զարգացումը՝ զանգվածային վարակի բռնկումները կանխելուն միտված միկրոկլիմայական պարամետրերի վերահսկման, ինչպես նաև՝ լուսանկարների վերականգնման վարպետության դասերին: