Հեռախոսահամար
հլս 10, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի ազգային գրադարանում գործում է արվեստագետ Գոհար Սարգսյանի «Բանաստեղծական երկխոսություն» անհատական ցուցահանդեսը: Օրեր շարունակ բազմաթիվ այցելուներ ուշադրությամբ դիտում են ցուցադրությունը, մտորում բանաստեղծական խցիկում, անցնում բանաստեղծական դռներով, բանաստեղծություններ ունկնդրում և միմյանց համար անանուն նամակներ թողնում:
Երկու օր շարունակ նկարչուհին մեծ սիրով իր աշխատանքները ներկայացրեց գրադարանի աշխատակիցների խմբերին: Բանաստեղծական մթնոլորտը «վարակել» էր բոլորին, և մասնակիցները մեծ հետաքրքրությամբ էին դիտում ցուցահանդեսը, տալիս իրենց հուզող հարցերը, պատասխաններ ստանում: Աշխատակիցներին հատկապես գրավեց ցուցահանդեսի «Սեր թե Սէր» արվեստանոցը, որտեղ նրանք իրենց ավելի մոտ զգացին արվեստի շնչին՝ ոգեշնչվելով արվեստագետի ինտերակտիվ գաղափարներով:
Թե ինչու հենց արևմտահայերեն հարցին արվեստագետը նշում է, որ իր նպատակն է այս կերպ նոր շունչ հաղորդել արևմտահայերենին, քանի որ, ըստ նրա՝ այն ավելի բանաստեղծական լեզու է: Շտապե՛ք, ցուցահանդեսի փակմանը մնացին հաշված օրեր: