Հեռախոսահամար
հկտ 08, 2025 Նորություններ

Հայաստանի ազգային գրադարանը՝ միջազգային գիտական հարթակում Հայաստանի ազգային գրադարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Իդա Մարգարովան մասնակցել է IV Միջազգային մատենագիտական կոնգրեսին, որտեղ, «Գրավոր հուշարձաններ․ մատենագիտական պրակտիկա և հետազոտություններ» նիստի շրջանակում հանդես է եկել «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք 1512–1800 թթ.» թեմայով զեկույցով։
Կոնգրեսի աշխատանքներն ընդգրկել են 13 նիստ, կլոր սեղան և փորձագիտական քննարկում, որոնց ընթացքում հնչել են շուրջ 400 զեկույցներ։ Հանդիպումների հիմնական թեմաները վերաբերում էին գրականագիտության և մատենագիտության արդի միտումներին՝
🔹ազգային գրականության և մշակույթի պահպանման գործում գրադարանների դերին,
🔹արհեստական բանականության կիրառմանը մատենագիտական և տեղեկատվական աշխատանքներում,
🔹բազմալեզվության և մշակութային բազմազանության պահպանմանը գլոբալ աշխարհի պայմաններում,
🔹գրավոր և տպագիր ժառանգության պահպանմանն ու թվային փոխակերպման մարտահրավերներին։
Մասնակից ազգային գրադարանների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, քննարկել գրադարանների և մատենագիտության զարգացման միտումները, թվային տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև մշակութային ժառանգության տարածման նորարարական մոտեցումները։ Ընդգծվել է գրադարանների դերը՝ որպես ազգային լեզուների, մշակութային ինքնության և պատմական հիշողության պահպանման ու առաջխաղացման կենտրոններ։ Կոնգրեսը տեղի է ունեցել ՌԴ Յակուտսկ քաղաքում 2025 թ. սեպտեմբերի 16–19-ը
