Հեռախոսահամար
մրտ 12, 2026 Նորություններ

Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Գիրք նվիրելու օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես նաև մի շարք մարզային և համայնքային գրադարաններ, ՀՀ Նախագահի անունից այս օրը գրքային նվիրատվություններ են ստանում։ Նախաձեռնության շրջանակում այս տարի Հայաստանի ազգային գրադարանը, 16 համայնքային և 3 դպրոցական գրադարան կհամալրվեն նոր հրատարակված և պահանջարկ ունեցող գրականությամբ՝ նպաստելով գրադարանային հավաքածուների ու ընթերցողական հետաքրքրության խթանմանը։
Միջոցառման ընթացքում Ինեկոբանկ ՓԲԸ-ն ևս գրականություն կնվիրաբերի Հայաստանի ազգային գրադարանին և հինգ դպրոցական գրադարանների՝ աջակցելով այդ դպրոցների կրթական ծրագրերին և դպրոցականների շրջանում ընթերցանության տարածմանը։ Գիրք նվիրելու օրը գրքառատ է լինելու նաև Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար։ Ամբողջ օրվա ընթացքում Թամանյանական մասնաշենքի նախամուտքում ընթերցողները հնարավորություն կունենան ընտրելու և իրենց հետ նվեր-գիրք տանելու։
Սիրով սպասում ենք բոլոր գրքասերներին՝ միասին նշելու Գիրք նվիրելու օրը Մայր գրադարանում։ Հայաստանի ազգային գրադարան Տերյան 72, Թամանյանական մեծ դահլիճ Մուտքը՝ ազատ Հեռ.՝ 033 623513
