Հեռախոսահամար
ապր 09, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Սինե-ակումբի հերթական ֆիլմը Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց ապրիլի 2-ին։ Էկրանին էր Ժակ Ռիվետի «Փարիզը մերն է» ֆիլմը։ Ֆիլմը ունի Խոստումնալից դերասանական կազմ, դասական բեմադրություն, բայց և գրավիչ սյուժե ու կինոգիտական հղումների առատություն։
Չնայած ֆիլմի տևողությունը 142 րոպե է՝ կինոգետ, «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը նշեց, որ սա կինոռեժիսորի ամենակարճ ֆիլմն է։ Նրա մեկ այլ՝ «Մի դիպչիր ինձ» կինոնկարը տևում է 13 ժամ և համարվում ամենաերկարներից մեկը կինոյի պատմության մեջ։ Կինոգետը խորհուրդ տվեց հանդիսատեսին անպայման դիտել ռեժիսորի մյուս ֆիլմերը՝ավելի լավ պատկերացում կազմելու նրա մասին։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագոծակցությամբ։ Կինոակումբի հաջորդ ցուցադրությունը ապրիլի 16-ին՝ 19։00-ին է։ Հրավիրում ենք ձեզ բացահայտելու համաշխարհային կինոն հեղափոխած ֆրանսիական «նոր ալիքի» հերթական գլուխգործոցը՝ Կլոդ Շաբրոլի «Սիրուն Սերժը» ֆիլմը։