ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ժակ Ռիվետ «Չքնաղ խառնակիչը»

նմբ 18, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

 new 2
 

«Կինոն այն է, ինչ հնարավոր է նկարահանել, բայց ոչ երբեք լիովին պատմել»,- այս խոսքերը Ժակ Ռիվետի ֆիլմերի էությունը լավագույնս են արտահայտում։ Երեկ՝ Ազգային գրադարանի Թամանյանական դահլիճում, տեղի ունեցավ ֆրանսիացի մեծ ռեժիսորի «Չքնաղ խառնակիչ» գլուխգործոցի ցուցադրությունը։ Ֆիլմը արվեստի, սիրո և ստեղծագործության բարդ կապերի մասին է։ Այն բացառիկ է իր խորը հոգեբանական վերլուծությամբ, որը պատմում է արվեստագետի և նրա մուսայի բարդ փոխհարաբերությունների մասին։ Ֆիլմը ստեղծագործական գործընթացի ինտիմ ու երբեմն ցավոտ բնույթի մասին է։

 Ֆիլմը տպավորիչ էր նաև իր երկարաշունչ կառուցվածքով, որտեղ յուրաքանչյուր կադր շեշտադրում է արվեստի և ինքնության որոնման փիլիսոփայական խորքերը։ 240 րոպե տևողությամբ ֆիլմը հոգեբանական-փիլիսոփայական ճամփորդություն է, որտեղ յուրաքանչյուր կադր բացահայտում է արվեստի, սիրո, կրքի և զոհաբերության ներսում թաքնված նրբերանգները։

նով.19 ֆիլմ

«Չքնաղ խառնակիչը» ֆիլմը մի փորձ է գտնելու ի՞նչ է արվեստը և ո՞վ է արվեստագետը հարցերի պատասխանը։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։