ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Երվանդ Թաղիանոսյան - 160

հլս 10, 2024 Նորություններ

taxianosyan
 

Հունիսի 27-ին լրանում է Հայաստանի ազգային գրադարանի երկրորդ տնօրեն Երվանդ Թաղիանոսյանի 160-ամյակը։ Թաղիանոսյանը ծնվել է Երևանում 1864 թ-ին: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Մոսկվայի համալսարանում: 1895-99թթ. եղել է մատենադարանապետ և դաստիարակ Լազարյան ճեմարանում: 1899թ-ից աշխատել է Բաքվի զանազան հաստատություններում (Հայոց մարդասիրական, Հայոց հրատարակչական ընկերություններ և այլն):

1922-28թթ. նա եղել է պետական հանրային գրադարանի տնօրենը: Նրա ղեկավարության տարիներին գրադարանում հիմք է դրվել այբբենական և կարգային քարտարանների կազմմանը և գրադարանի հավաքածուների գիտական մշակմանը և դասակարգմանը։ Երվանդ Թաղիանոսյանը եղել է ժամանակի ճանաչված մտավորականներից մեկը։ Նա բնագրերից հայերեն է թարգմանել Ֆ.Ռաբլեի, Ժ.Վեռնի, Մ.Գորկու և այլ գրողների գործեր: