Հեռախոսահամար
հլս 29, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Այսօր ամերիկացի սիրված գրող Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 125-ամյակն է: Նրա գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա։ Հեմինգուեյն իր վեպերի և պատմվածքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում: Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։
1954 թվականին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ է ստացել «պատմելու արվեստի իր վարպետության համար, որը բոլորովին վերջերս ցուցադրվել է «Ծերունին և ծովը» գրքում, և այն ազդեցության համար, որ նա գործադրել է ժամանակակից ոճի վրա»: Հեմինգուեյի ստեղծագործություններից հայերեն են թարգմանվել «Հրաժեշտ զենքին», «Ում մահն է գուժում զանգը», «Ծերունին և ծովը», «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)» և այլ գրքերը: Հուլիսի 22-ից մեկ ամիս Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ ցուցասրահում գործելու է Հեմինգուեյի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդես: Մուտքը Տերյան փողոցից: