ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ցուցադրություն և բանախոսություն՝ նվիրված բալետին

նմբ 19, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

ռուսաստանյան գր. ներկայացուցիչ

Նոյեմբերի 19-ին Ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում բացվեց Ազգային գրադարանի և Արվեստի ռուսաստանյան պետական գրադարանի համատեղ ցուցադրությունը` նվիրված բալետի պատմությանը։Գրքային և նոտային հրատարակություններով, թատերական ազդագրերով և լուսանկարներով ներկայացված են Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի, Գրիգոր Հախինյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Առանձին բաժիններով ներկայացված են Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետները, հայ բալետի անվանի մենակատար Վիլեն Գալստյանը, նրա մասին գրականություն և լուսանկարներ:

Հասմիկ Առաքելյան 1

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը բացման խոսքում անդրադարձավ հայկական բալետի սկզբնավորմանը և ռուս և եվրոպական բալետի հետ ունեցած կապերին։ Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Առաքելյանը և աշխատակից Աննա Անդրիկյանը խոսեցին ցուցադրված գրականության նմուշների, Արամ Խաչատրյանի բալետների ստեղծման պատմության և հայ բալետային արվեստի ամենաճանաչված մենակատար Վիլեն Գալստյանի մասին։

Աննա Չուլյան միջոցառում բլ.մասին

«Ռուսական բալետի առաջին անունները» լուսանկարաշարը ներկայացնում է 1890-ական թվականներից մինչև մեր օրերը Արվեստի ռուսաստանյան պետական գրադարանի հազվագյուտ թատերական լուսանկարների հավաքածուն։ Արվեստի ռուսաստանյան պետական գրադարանը հետխորհրդային տարածքի ամենահարուստ արվեստագիտական հավաքածուն է և ունի ավելի քան 2 միլիոն գրադարանային պահպանության միավոր։

ցուցադրություն բալետի մասին

Գրադարանի մշակութային ծրագրերի բաժնի վարիչ Եկատերինա Շումյանցևան իր ելույթում ներկայացրեց ռուսական բալետի պատմությունը և նշանավոր դեմքերին՝ Աննա Պավլովա, Մայա Պլիսեցկայա, Վացլավ Նիժինսկի, Եկատերինա Մաքսիմովա, Մարիուս Լիեպա և ուրիշներ։

52մն

Շտապեցե՛ք ծանոթանալ այս յուրահատուկ ցուցադրությանը։ Մոսկովյան պաստառների ցուցադրությունը կշարունակվի միայն երեք օր, իսկ գրքային ցուցահանդեսը կգործի մինչև ամսվա վերջ։