Հեռախոսահամար
փտր 07, 2025 Նորություններ Նվիրատվություններ
Չինական Նոր տարին այս տարի նշում են հունվարի 29-ին։ Չինական Ամանորը չինական լուսնային օրացույցի ամենակարևոր տոնն է։ Խորհրդանշական է, որ այսօր Ազգային գրադարանի հավաքածուն հարստացավ 22 միավոր հայ հեղինակների, հայ մշակույթի, արվեստի և հայագիտական թեմաներով չինարեն գրականությամբ։ Գրքերը գրադարանին է նվիրել գրադարանի աջակից և բարեկամ Ջի Գոուչինը։
2024 թվականի հոկտեմբերի 29-ին Ջի Գոուչինը՝ Ազգային գրադարանում մասնակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, նախաձեռնել է իր ներդրումն ունենալ գրադարանի չինարեն հավաքածուի հարստացման գործում։
Այսօր գրադարանի գլխավոր ընթերցասրահի Չինական անկյունում գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ջի Գոուչինը ներկայացրին նվիրատվությունը։ Գրքերի շարքում են «Սասունցի Դավիթ» էպոսը, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» վեպը, հայ ժողովրդական հեքիաթներ և այլ գրքեր։
Գրքերը և թարգմանական գրականությունը յուրահատուկ կամուրջներ են կապում ժողովուրդների միջև։ Գրքերն օգնում են ավելի լավ ճանաչել մեզ շրջապատող աշխարհը և մեր բարեկամներին։ուղիով։»