ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Բյուր Աստղ» խորագրով համերգ և ցուցահանդես

մյս 24, 2024 Միջոցառումներ

մայիսի 30պաստառ

Հարգելի բարեկամներ, Մայիսի 30-ին` 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ դահլիճում տեղի կունենա «Բյուր Աստղ» խորագրով համերգ և ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Նախագիծն իրականացվում է «Մաեստրո» մշակութային կազմակերպության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ։ «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր Աստղ» նախագծի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին, նկարիչներին, կիրառական արվեստով զբաղվողներին Երևանից, սահմանամերձ համայնքներից, արտերկրից։ Հասցե` Տերյան 72։ Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք։