ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Այս տարի նշվում է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը

օգս 28, 2024 Միջոցառումներ

Այս տարի նշվում է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով մակեդոներեն լույս տեսած Բակունցի «Ալպիական մանուշակ» գրքին։ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը նպատակ ունի հայ արձակի, պոեզիայի, դրամայի, լրագրության և մանկական գրականության լավագույն նմուշները հասանելի դարձնելու ամբողջ աշխարհի ընթերցողներին։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը և վերջին շրջանում լույս տեսած գրքերը։