ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աննա Չուլյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրին

հնվ 24, 2025 Նորություններ

Այսօր Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի հյուրն էր: Հաղորդավար Ռուբեն Մուրադյանի հետ հարցազրույցում Աննա Չուլյանը ամփոփեց 2024 թվականի արդյունքները, անդրադարձավ տարվա ամենագլխավոր իրադարձությանը՝ «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» երկրորդ միջազգային գիտաժողովին, գիտաժողովի արդյունքներին և արձագանքներին, գրադարանի աճող միջազգային հեղինակությանը:

Հետաքրքիր զրույց ծավալվեց գրադարանային ոլորտի հիմնախնդիրների և մարտահրավերների շուրջ: Աննա Չուլյանը խոսեց գրադարանի հաջողությունների մասին, անդրադարձավ թվայնացման աշխատանքներին և նշեց, որ 2024 թվականին գրադարանն ավելի քան կես միլիոն էլեկտրոնային տացք է ունեցել է, որի 90 տոկոսը կազմել են «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանից օգտվողները:

Գրադարանի համար 2025 թվականը նույնպես հագեցած է լինելու տարբեր ծրագրերով և միջոցառումներով: Ապրիլի վերջին գրադարանում տեղի կունենա «Ֆրանսիա-Հայաստան. դիվանագիտական և միջմշակութային փոխառնչություններ» միջազգային գիտաժողովը, որին բազմաթիվ ճանաչված գործիչներ և գիտնականներ են մասնակցելու:

Առաջարկում ենք 15 րոպե ժամանակ հատկացնել և դիտել Աննա Չուլյանի հարցազրույցը: