Հեռախոսահամար
ապր 18, 2026 Միջոցառումներ

2026 թվականի Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում հաջողությամբ կայացավ ընթերցանության ամենամյա մարաթոնը։ Այս տարի միասին ընթերցեցինք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» խորիմաստ և արդիական ստեղծագործությունը, որի էջերից հնչեցին ամենատարբեր ու հուզիչ հատվածներ։
Մարաթոնին մասնակցեցին ավելի քան 45 մարզային և համայնքային գրադարաններից ընթերցողներ և գրադարանավարներ։ Միացան նաև գրողներ, լրագրողներ, մշակույթի և հասարակական գործիչներ. Մարկ Գրիգորյան, Արայիկ Մանուկյան, Կարինե Խոդիկյան, Արմեն Դարբինյան, Անուշ Սարգսյան, Դիանա Համբարձումյանը,Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գալստյան, Սեյրանուհի Գեղամյան, Վարդգես Պետրոսյանի դուստրը` Արմինե Պետրոսյանը և այլոք։
Մարաթոնը ողջ օրվա ընթացքում, ավելի քան 7 ժամ ուղիղ տեսակապով հեռարձակվեց ՀԱԳ յութուբյան ալիքով՝ միավորելով ընթերցասերներին Հայաստանի տարբեր անկյուններից։ https://www.youtube.com/watch?v=Cx_ITuSABpc Հիշեցնենք, որ Հայաստանում ընթերցանության մարաթոններն անցկացվում են Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում՝ դեռևս 2016 թվականից։
